Հյուսիսային Կորեան երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանով մայիսի 31-ին վարժանքներ է անցկացրել համազարկային կրակի ռեակտիվ գերխոշոր համակարգի կիրառմամբ՝ ի պատասխան Կորեայի Հանրապետության գործողությունների, որոնք խախտում են ԿԺԴՀ ինքնիշխանությունը։ Դրա մասին հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

Կիմ Չեն Ընը հայտարարել է, թե կրակոցները նպատակ են ունեցել ցույց տալու՝ ինչ հետևանքներ են սպասվում հակառակորդներին, եթե նրանք փորձեն սադրել», հաղորդել է Xinhua-ն:

Նա Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերին կոչ է արել էլ ավելի բարձրացնել իրենց պատրաստակամությունը՝ արտակարգ իրավիճակներում և ցանկացած պահի իրականացնելու պատերազմը զսպելու առաքելությունն ու և նախաձեռնությունը ստանձնելու համար։