Միշել Լեգրանը սուրբծննդյան հատուկ ալբոմ է ձայնագրել, որում, հանրահայտ կատարողների շարքում, երգել է նաեւ Ֆրանսիայի առաջին տիկին Կարլա Բրունի-Սարկոզին:
«Սուրբ ծնունդ, Սուրբ ծնունդ, Սուրբ ծնունդ» ալբոմը վաճառքի կհանվի նոյեմբերի 21-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բրունիի հետ մեկտեղ ալբոմի ձայնագրմանը մասնակցել են Միկան, Էմիլի Սիմփսոնը, Իգգի Փոփը, Մատիե Շեդիդը եւ ուրիշներ:
Այս գարնանը նախկին թոփ մոդել եւ երգչուհի Կարլա Բրունի-Սարկոզին իր նոր ալբոմի թողարկումը հետաձգել էր 2012թ. սեպտեմբերին` պետության ղեկավարի մոտալուտ ընտրությունների պատճառով. Բրունիի 4-րդ ալբոմը պետք է թողարկվեր 2011թ. սեպտեմբերին, իսկ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կկայանան 2012թ. ապրիլ-մայիսին:
Միշել Լեգրանը ծագումով հայ ֆրանսիացի երգահան է, դաշնակահար եւ երգիչ: Հայտնի է իբրեւ մի շարք հանրահայտ ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր է, 1991թ. արժանացել է
«Գրեմի» մրցանակի:




























