ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի անդամ երկրներին առաջարկելու է ռազմական օգնության համար տարեկան առնվազն 40 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային։
Ըստ DW-ի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային Ռուսաստանի մասշտաբային ներխուժման սկզբից ի վեր տարեկան մոտ 40 միլիարդ եվրո են տրամադրել:
Ստոլտենբերգն ավելի վաղ չէր հայտարարել այդ գումարի հատկացման մասին, սակայն Ուկրաինային աջակցելու համար ՆԱՏՕ-ում քննարկել են հատուկ հիմնադրամի ստեղծման՝ հինգ տարվա ընթացքում 100 միլիարդ եվրոյի կամ տարեկան 20 միլիարդ եվրոյի հատկացման համար:
Ուկրաինային աջակցելու երկարաժամկետ ռազմավարության ամրապնդմանն ուղղված միջոցառումների մասին համաձայնագրի քննարկումը տեղի կունենա Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։





























