Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ)՝ երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցությունը, ենթարկվել է խոշոր կիբերհարձակման և կանխարգելման նպատակով փակել է իր ՏՏ ենթակառուցվածքի մի մասը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գերմանական իշխանություններին։
«ՔԴՄ ցանցի վրա լուրջ կիբերհարձակում է տեղի ունեցել», - ասվում է Գերմանիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ:
Գերատեսչությունը նշել է, որ անվտանգության մարմիններն ինտենսիվ աշխատում են հարձակումը հետ մղելու և հետաքննելու, ինչպես նաև հետագա վնասները կանխելու համար։
Նախարարությունը, սակայն, հարձակման մասշտաբների կամ ենթադրյալ հեղինակների մասին մանրամասներ չի հայտնել։
Գերմանիայի առաջատար ընդդիմադիր կուսակցությունը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել

Հասանելի է
русскийՏեղադրություն




























