Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Նրանք քննարկել են զենքի մատակարարումները և Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, հայտնել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում, տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինան։

Ուկրաինայի նախագահի և Պենտագոնի ղեկավարի հանդիպումը կայացել է Սինգապուրում անցկացվող անվտանգության հարցերով «Շանգրի-Լա երկխոսության» ասիական գագաթնաժողովի շրջանակում։

Կողմերը քննարկել են Ուկրաինայի պաշտպանական կարիքները, հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդումը, F-16 կոալիցիան և անվտանգության երկկողմ համաձայնագրի նախապատրաստումը։

«Ես շնորհակալ եմ նախագահ Բայդենին թշնամու տարածքում ամերիկյան զենքով պաշտպանական հարվածներ հասցնելու համար կարևոր որոշում կայացնելու համար, որը հնարավորություն կտա արդյունավետորեն հակազդել մարտական ​​գործողությունների գոտին ընդլայնելու Ռւաստանի փորձերին»,- նշել է Զելենսկին։