Ուկրաինան բացառում է այլընտրանքային «խաղաղության գագաթնաժողովները», մասնավորապես, Չինաստանի առաջարկածը։ Պեկինի աջակցությամբ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ավելի երկար կտևի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սինգապուրում «Երկխոսություն-Շանգրի Լա» համաժողովի ժամանակ լրատվամիջոցների հետ զրույցում, փոխանցում է РБК-Украина-ն։

Նա ասել է, որ Ուկրաինան դրական չի ընկալում Չինաստանի հրաժարումը խաղաղության գագաթնաժողովին մասնակցելուց։

Այլընտրանքային խաղաղության գագաթնաժողովների վերաբերյալ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան, որպես պատերազմի զոհ, պետք է ինքնուրույն առաջարկի խաղաղության նախաձեռնություններ։

«Ողջ հարգանքով ցանկաված երկրի հանդեպ՝ ո՛չ Չինաստանը, ո՛չ Բրազիլիան, ո՛չ էլ որևէ մեկը լիովին տեղյակ չէ, թե ինչ բերեց Ռուսաստանը այս պատերազմով մեր պետության տարածք։ Աշխարհի բոլոր երկրներին մաղթում եմ, որ ոչ ոք չունենա կորուստներ, զանգվածային գերեզմաններ, զոհեր և այլն։ Բայց ուկրաինացիներն էին, որ զոհվեցին, ռուսներն էին, որ բռնացան մեր ժողովրդին, մեր կանանց, գողացան մեր տասնյակ հազարավոր երեխաներին։ Ոչ ոք իրավունք չունի մեզ ասելու, թե ինչպես պետք է ավարտվի այս պատերազմը»,- հայտարարել է նա։

Զելենսկիի կարծիքով, Չինաստանի աջակցությամբ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ ավելի երկար կտևի, «և դա վատ է ողջ աշխարհի համար»։ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ Պեկինը ռազմավարական սխալ է թույլ տվել՝ աջակցելով Ռուսաստանին։

«Չի կարելի ասել, որ մենք հիմնված ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության վրա և միևնույն ժամանակ պաշտպանել մի երկրի, որը հենց խախտում է բոլոր և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները»,- ասել է նա։

Զելենսկին նաև ընդգծել է, որ նորմալ է չաջակցել խաղաղության գագաթնաժողովին, սակայն այն ձախողելը նշանակում է աջակցել պատերազմին։

«Կարելի է չօգնել Ուկրաինային և քաղաքակիրթ աշխարհին վերջ տալ պատերազմին։ Բայց ինձ թվում է, որ խափանել համաշխարհային գագաթնաժողովը, քայլեր ձեռնարկել առաջնորդների ներկայության մակարդակը թուլացնելու համար, անել ամեն ինչ, որպեսզի որոշ առաջնորդներ չհասնեն խաղաղության գագաթնաժողովին, ճնշում գործադրել նրանց վրա, դա, իհարկե, չի մոտեցնում խաղաղությանը, և սա հաստատապես չի մոտեցնում խաղաղությունը և սա միայն աջակցություն չէ Ռուսաստանին, սա փաստորեն սատարում է պատերազմին»,- հավելել է նա: