Հունիսի 3-ի գիշերը Խարկովի մարզում ռուսական հրթիռային հարվածների հետեւանքով զոհվել է մեկ մարդ, երկու հոգի վիրավորվել է։ Այս մասին տեղեկացրել է մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ Նրա խոսքով՝ առնվազն հինգ հարված է հասցվել մարզի Զմիեւյան շրջանին։
«Խոցումներ են եղել հանգստի համալիրի տարածքում, զոհվել է մի տղամարդ, տվյալները պարզվում են։ Վիրավորվել է երկու քաղաքացիական անձ՝ տղամարդ եւ կին»,- նշել է Սինեգուբովը։ Վնասվել են հանգստի գոտու շինությունները։
Գիշերվա ընթացքում ՌԴ բանակը գրոհել է Ուկրաինայի տարածքը «Իսկանդեր- К» թեւավոր հրիթռով, Ս-300 հրթիռով եւ 25 անօդաչուներով, հայտնել են Ուկրաինայի ՌՕՈւ-ում։ 24 անօդաչուներ խփվել են Նիկոլաեւի, Օդեսայի, Խերսոնի, Կիեւի, Խմելնիցկու, Դնեպրոպետրովսկի, Կիրովոգրադի, Վիննիցայի մարզերում, տեղեկացրել է երկրի օդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը։
ՌԴ ՊՆ-ն գնդակոծումները չի մեկնաբանել։
Միայն անցած շաբաթվա ընթացքում, մայիսի 27-ից մինչեւ հունիսի 2-ը, ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքին հասցրել են մոտ հազար հրթիռային հարված, հարվածներ են հասցվել նաեւ ավիառումբերով եւ հարվածային անօդաչուներով, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ կոչ է արել դաշնակիցներին Ուկրաինային տրամադրել ՀՕՊ համակարգեր եւ հեռահար զենք։





























