ԱՄՆ-ի եւ Սինգապուրի բանակցությունների վերաբերյալ, որոնք ընթանում են Սինգապուրում ամերիկյան ռազմանավերի տեղակայման հարցի շուրջ, հայտնի էր դեռ հունիսին, սակայն այդ գործընթացը ռեզոնանս է առաջացրել հիմա` Բարաք Օբամայի` Ավստրալիայում արված հայտարարության շրջանակներում:

Սինգապուրում բանակցությունները վերջին փուլում են, հիշեցնում է The Washington Post-ը` ընդգծելով ամերիկյան վարչակազմի երկու քայլերը. Սինգապուրում ռազմանավերի տեղակայում եւ Ավստրալիայում ամերիկյան ներկայության ուժեղացում:

Հրատարակչությունը նշում է, որ Սինգապուրը չափազանց մոտ է Չինաստանին, որի դեմ ուղղված է ամերիկյան ռազմական դեմարշը:

Հիշեցնենք, որ Ավստրալիա կատարած այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Ավստրալիան պայմանավորվել են  ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում: