Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Անկարայի արտաքին քաղաքական ռազմավարության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը հակամարտության շուտափույթ կարգավորումն է Ուկրաինայում։
«Ռուս-ուկրաինական պատերազմի շուտափույթ դադարեցումը եւ ամուր ու արդարացի խաղաղության համաձայնագրի կնքումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է»,- ասել է Ֆիդանը Չինաստանում, որտեղ գտնվում է պաշտոնական այցով։ Նրա խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։





























