«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 21-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 384.77 դրամ: Այսպիսով` դոլարը շարունակում է թանկանալ, թեեւ անհամեմատ թույլ տեմպով: Նշենք, որ ուրբաթ` նոյեմբերի 18-ին, դոլարն արժեր 384.47 դրամ:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական հրապարակման, նախորդ շաբաթ` նոյեմբերի 14-18-ին, ՀՀ ԿԲ-ն ֆոնդային բորսայում վաճառել է 3.95 մլն դոլար: Դա փաստորեն բավարար էր դոլարի թանկացումը բորսայում կանխելու համար, եւ անուղղակի վկայում է այն մասին, որ արտարժույթի շուկայում աժիոտաժի նշաններ չկան:

Ընդհանուր առմամբ, այսօր բորսայում վաճառվել է 2.75 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում եւ վաճառվում է 383-387 դրամ միջակայքում: