Սպիտակ տունը երեքշաբթի հայտարարել է, որ Ուկրաինային օգնելու համար սառեցված ռուսական ակտիվների մոտ 300 միլիարդ դոլարի դրամայնացման մասին որոշումը պետք է մշակվի դաշնակիցների և այլ երկրների հետ համատեղ։
Ըստ Reuters-ի՛ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոն Քիրբին լրագրողներին հայտնել է, որ այդ հարցը ակնկալվում է բարձրացնել այս շաբաթ նախագահ Ջո Բայդենի Ֆրանսիա կատարելիք այցի, այնուհետև հաջորդ շաբաթ Իտալիայում G-7-ի ղեկավարների հետ գագաթնաժողովի ժամանակ:
Քիրբին ընդգծել է համակարգված գործողությունների անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը չի կարող դա անել միակողմանի, քանի որ ակտիվները պահվում են ամբողջ աշխարհում: «Ուստի մեզ անհրաժեշտ է մեր դաշնակիցների ու գործընկերների մասնակցությունն ու օգնությունը, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի»,- հայտնել է Քիրբին։





























