ԱՄՆ-ում ձերբակալվել է 30-ամյա մի տղամարդ, ով հանդես գալով  որպես պլաստիկ  վիրաբույժ` վիրահատել է  հետույքը մեծացնել ցանկացող այցելուհուն եւ նրան թունավոր նյութեր ներարկել:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն, Օնիլ Մորիսն առաջարկել է «վիրահատությունը» կատարել ընդամենը 700 դոլարի դիմաց: Սակայն կեղծարարը ներարկել է ցեմենտի, սուպերսոսինձի եւ սփրեյի խառնուրդ,  որոնցով սովորաբար  ամրացնում են ավտոմոբիլների անվադողերը:

The Telegraph-ը գրում է, որ «վիրահատությունից» հետո  աղջիկն ուժեղ ցավեր է ունեցել:  Նա գնացել է հիվանդանոց, պատմել կատարվածի մասին  եւ տվել  չարագործի հեռախոսահամարը: Բժիշկները բազմիցս փորձել են զանգահարել նրան` պարզելու համար, թե ինչ է արել հիվանդի հետ, սակայն ապարդյուն:

Կեղծ բժշկին հաջողվել է  հայտնաբերել միայն իրավապահների միջամտությամբ, որոնք պարզել են, որ Մորիսը ընդհատակյա կլինիկաներից մեկի աշխատակից է: