Լիբիայում նոյեմբերի 21-ին երկրի ժամանակավոր կառավարություն է ձեւավորվել, որը ձեւավորել է վարչապետ Աբդել Ռախիմ ալ Քիբը:
Ինչպես հայտնում է Reuters-ը, պաշտպանության նախարարի պորտֆելն ստացել է Օսամա ալ Ջուվալին, որը քաղաքացիական պատերազմի ընթացքում գլխավորել է Զինթանի ապստամբների զորքերը: Լիբիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունը կգլխավորի ՄԱԿ-ում երկրի նախկին ներկայացուցչի տեղակալ Իբրահիմ Դաբաշին: Ալի Թարխունին, որը նախկինում նավթի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում, ֆինանսների նախարարի պաշտոնն է ստացել, իսկ նրա նախկին պաշտոնն զբաղեցրել է Հասան Զիգլամը, ով նախկինում արդեն աշխատել է նավթային արդյունաբերության ոլորտում:
Սպասվում է, որ կառավարության ընդհանուր կազմը պաշտոնապես կներկայացվի այսօր` նոյեմբերի 22-ին:
Նոր կառավարությունը երկրի ղեկավարումը կիրականացնի անցումային շրջանում, քանի դեռ Լիբիայում նոր իշխանական ինստիտուտներ չեն ձեւավորվել: Հաջորդ յոթ ամիսների ընթացքում Լիբիան սահմանադրություն գրելու համար ազգային խորհուրդ կընտրի, ինչից հետո համընդհանուր խորհրդարանական ընտրությյուններ կկայանան:




























