Piper P-28 Dakota ռազմական ինքնաթիռի եւ Cessna 150 21 թեթեւ մարդատար ինքնաթիռի բախման արդյունքում ամառային դպրոցի երկու հրահանգիչ են զոհվել:

Արգենտինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ բախումը տեղի է ունեցել Բուենոս-Այրեսից 100 կմ հեռու գտնվող օդանավակայանի մոտակայքում` ոչ մեծ բարձրության վրա:

Քաղաքացիական ինքնաթիռը ընկել է օդանավակայանից ոչ հեռու, եւ նրա վրա գտնվող ամառային դպրոցի երկու հրահանգիչները զոհվել են: Ռազմաօդային ուժերի ինքնաթիռը կարողացել է վթարային վայրէջք կատարել, երկու օդաչուները չեն տուժել, հայտնում է Associated Press-ը: