Ուկրաինայի պետական բանտի ծառայությունը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ֆիզիկական ծանր վիճակի մասին տեղեկատվությունը անվանել է «խեղաթյուրված եւ իրականությանը չհամապատասխանող»:
Բանտի ծառայության հաղորդագրությունում ասվում է, որ բանտի ղեկավարությունը, որտեղ պահվում է Տիմոշենկոն, փորձում է նրան բժշկական օգնություն տրամադրել, բայց նա ինքը հրաժարվում է հետազոտություններից, ինչը խախտում է կալանավորների` բժշկական օգնություն ստանալու կարգը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հիշեցնենք, որ Տիմոշենկոյի ծայրահեղ ծանր վիճակի մասին նոյեմբերի 21-ին հաղորդել էր Ուկրաինայի օմբուդսմեն Նինա Կարպաչեւան: Բանտ այցելելուց հետո Կարպաչեւան հայտարարել էր, որ Տիմոշենկոն հետազոտման եւ բանտից դուրս բուժում ստանալու կարիք ունի:




























