Իսպանիայի նոր կառավարությունը կձեւավորվի մինչեւ դեկտեմբերի 24-ը` նախքան Ծննդյան տոների արձակուրդները: Այս մասին հայտնել է Ժողովրդական կուսակցության առաջնորդ Մարիանո Ռախոյը:
Նոյեմբերի 21-ին նա հանդիել է Իսպանիայի կառավարության ղեկավար Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոյի հետ եւ պայմանավորվել լիազորությունները նոր կառավարությանը փոխանցելու գործընթացը սկսելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հիշեցնենք, որ Իսպանիայի աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունը հաղթել է նոյեմբերի 20-ի խորհրդարանական ընտրություններում: Ժողովրդական կուսակցությունը հավաքել է ձայների 44,62%-ը: Այն կստանա խորհրդարանի 350 տեղերից 186-ը:




























