Թերթը գրում է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ում գտնվելու վայրը տեւական ժամանակ համարվում է անհայտ, առաջիկա օրերին կվերադառնա Հայաստան: «Այս մասին թերթին ասել է Բաբայանի որդին. «Կգա մի քանի օրվա մեջ»,- ասել է Անդրանիկ Բաբայանը: Մեր թղթակիցը հետաքրքրվել է՝ իրենց բնակարանն է՞լ է գրավի տակ, Բաբայանի որդին արձագանքել է. «Մենք պրոբլեմ չունենք»:

Ըստ լուրերի` ԼՂՀ նախկին հրամանատարը տարբեր բանկերում գրավ է դրել իր ծանոթներից ոմանց, այդ թվում` Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տունն ու անհետացել»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: