Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների խստացումը անընդունելի է եւ հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին: Այսպիսին է Ռուսաստանի արտգործնախարարության դիրքորոշումը:

«ԱՄՆ վարչակազմի` Իրանի դեմ միակողմանի գործող պատժամիջոցների խստացման առնչությամբ, որը շոշափում է նաեւ Իրանի հետ նավթային եւ նավթավերամշակման ոլորտում համագործակցող երրորդ երկրների շահերը, ինչպես նաեւ Իրանի բանկային համակարգը, կրկին ընդգծում ենք, որ Ռուսաստանը նման էքստերիտորիալ քայլերը դիտարկում է իբրեւ անընդունելի եւ  միջազգային իրավունքի սկզբունքներին հակասող», - հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարիա Զախարովան` պատասխանելով  «Ինտերֆաքսի» հարցին: