Թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը մտադիր է առայժմ որեւէ կերպ «ձեռք չտալ» Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային, որն օրերս «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում բազմաթիվ անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների ներկայությամբ ծեծի էր ենթարկել գործարար Սիլվա Համբարձումյանին։

«Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն հրապարակային այդպես էլ գնահատական չտվեց Սուրեն Խաչատրյանի պահվածքին՝ ասելով, ոթե դրան կանդրադառնա փաստի առթիվ Հատուկ Քննչական ծառայությունում սկսված նախաքննության ավարտից հետո միայն։ Ասում են, որ Սերժ Սարգսյանը ՀՔԾ-ին հանձնարարական է տվել հնարավորինս ձգձգել այդ պատմությունը, և երբ հասարակական-քաղաքական շրջանակներում թեմայի նկատմամբ հետաքրքրությունը կկորչի՝ «ջրել» հարուցված գործը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: