Թուրքիայի իրավապահ ուժերը ամբողջ երկրում Քուրդստանի բանվորական կուսակցության հետ կապ ունենալու մեջ կասկածվող քուրդ ակտիվիստների են ձերբակալում:

Ըստ TRT հեռուստաալիքի, «Քրդական համայնքների միության» գրեթե 65 անդամներ  են ձերբակալվել Դիարբեքիրում, Ստամբուլում, Իզմիրում, Բուրսում եւ Անկարայում:

Ակտիվիստների մեծամասնությունը (շուրջ 30 մարդ) ձերբակալվել է Դիարբեքիրում`Թուրքիայի հարավ-արեւելքում, որտեղ քրդերն ազգային մեծամասնություն են: Ձերբակալվածների թվում են նաեւ  քրդական «Հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» (BDP) կուսակցության բարձրաստիճան անդամներ, հայտնում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում հոկտեմբերի սկզբին արդեն քուրդ ակտիվիստների զանգվածային ձերբակալություններ են եղել: Նաեւ քուրդ ապստամբներին գտնելու եւ վերացնելու խոշոր գործողություններ են իրագործվել` ռազմական տեխնիկայի եւ օդային ուժերի կիրառմամբ: