Օդաչուներ Վլադիմիր Սադովնիչին եւ Ալեքսեյ ռուդենկոն ազատ են արձակվել Տաջիկստանի Խատլոնի շրջանի դատարանի դահլիճից:
Դատարանը նրանց ազատ է արձակել դատախազի առաջարկած պայմաններով, ազատազրկման ժամկետը 8,5 տարուց նվազեցվել է 2,5 տարվա, ապա նրանց ազատել են համաներմամբ, որ Տաջիկստանում գործում է մինչեւ դեկտեմբերի 1-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ռոլկան» ավիաընկերության ԱՆ-72 ինքնաթիռը մարտի 11-ին Քաբուլից թռել էր տաջիկական Կուրգան-Տյուբե քաղաք: Նրանց թույլատրվել էր հատել սահմանը, բայց երբ նրանք գտնվել են օդային սահմանում, օդաչուներին արգելվել է թռչել: Անձնակազմը հարկադիր վայրէջք է կատարել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին, Տաջիկստանի դատարանը Վլադիմիր Սադովնիչեւին (Ռուսաստանի քաղաքացի) եւ Ալեքսեյ Ռուդենկոյին (Էստոնիայի քաղաքացի) դատապարտել էր 8,5 տարվա ազատազրկման` սահմանն անօրինական հատելու համար: Ռուսաստանում այդ դատավճիռը չափազանց խիստ էին համարել: Սկսել էին երկրից վտարել տաջիկ եկվորներին, ընդ որում` նախագահը հայտարարել էր, որ դա օդաչուների գործի հետ կապ չունի: Տաջիկստանի դեսպանը նոյեմբերի 14-ին հրավիրվել էր Ռուսաստանի ԱԳ նախարարություն:
Ավելի ուշ տեղեկատվություն էր տարածվել, որ Ռուսաստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են հարցը լուծել «ռազմավարական գործընկերության ոգով»:

























