Ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսական ցանցը Լիբիայում ձախողվել է` իր աշխատակիցների կողմից տեղեկատվություն հաղորդողների հետ միեւնույն տեղում` «Պիցցա Հաթ» սրճարանում  հանդիպումներ նշանակելու պատճառով:

Նրանք նույնիսկ իրենց գործողություններին ընդհանուր անվանում են տվել «Պիցցա»:

Այս տեղեկատվությունը The Times-ին հայտնել է ամերիկյան հատուկ ծառայության նախկին աշխատակիցը: Նրա խոսքով, ԿՀՎ-ին տեղեկություն հայտնողների մեջ են հայտնվել «Հըզբոլլահ»-ի կրկնակի գործակալներ, որոնք միեւնույն վայրում անընդհատ հանդիպումներ ունենալու շնորհիվ, կարողացել են բացահայտել ԿՀՎ-ի գործակալներին: Նա նաեւ նշել է, որ տեղեկություն հաղորդողներին հնարավոր է եղել հայտնաբերել նաեւ նրանց բջջային հեռախոսների ազդանշաններին հետեւելով, որոնց միջոցով նրանք կապ են պահպանել ԿՀՎ գործակալների հետ:

ԿՀՎ աշխատակիցների բացահայտման մասին հայտնի է դարձել նոյեմբերի 21-ին:

Նրանց ճակատագրի մասին այս պահին ոչինչ հայտնի չէ, ովքեր կալանավորվել են «Հըզբոլլահի» հակահետախուզական մարմինների կողմից: