Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի որոշմամբ տղամարդկանց Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել կանանց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մոսկվայի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սմագինը հայտարարել է, որ կանանց թիմի հետ աշխատանքի մեթոդները չեն գործում տղամարդկանց թիմում եւ Դոխոյանին անհրաժեշտ կլինի առաջին հերթին հարաբերություններ ստեղծել թիմի անդամների հետ: Նրա խոսքով, Դոխոյանի աշխատանքի արդյունքը կլինի 2012թ. համաշխարհային օլիմպիադայում Ռուսաստանի հավաքականի ելույթը:
2012թ. հունվարին Յուրի Դոխոյանը պետք է մարզչական խորհրդին ներկայացնի զարգացման երկարաժամկետ ծրագիր, հաղորդում է Chess-news.ru-ն:
Գրոսմայստեր Յուրի Դոխոյանը երկար տարիներ եղել է Գարի Կասպարովի մարզիչն ու մարտավկան: Վերջին անգամ նա Կասպարովին պայքարի է դուրս բերել 2005թ. մարտին, աշխարհի 13-րդ չեմպիոնի վերջին պաշտոնական պարտիայում:
Նախորդ երեք տարիներին Դոխոյանի գլխավորությամբ կանանց Ռուսաստանի հավաքականը նվաճել է Խանտի Մանսիյսկի համաշխարհային օլիմպիադայի ոսկե մեդալը, աշխարհի թիմային առաջնության փոխչեմպիոնի տիտղոսն ու Եվրոպայի երկու չեմպիոնական տիտղոսները:



























