ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ազատության օրվան նվիրված միջոցառման ժամանակ մի քանի վայրկյան քարացել է, ապա լեզվի սայթաքում է արել:

81-ամյա նախագահը կանգնել է անշարժ, մինչ Սպիտակ տան մարգագետնում երկուշաբթի կազմակերպված համերգի ժամանակ մարդիկ ողջունում էին նրան, հայտնել է Sky News-ը:

Ըստ New York Post-ի, Բայդենը հայացքը հառել էր բեմին, երբ գոսպելներ կատարող երգիչ Քըրք Ֆրանքլինը փոխնախագահ Քամալա Հարիսի և երկրորդ ջենթլմեն Դագ Էմհոֆի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների առջև կատարել է իր «Love Theory» երգը, Հարավային Մարգագետնում, որոնք բոլորը սկսել են պարել, մինչդեռ Բայդենը քարացած կանգնել է տեղում։

ԱՄՆ Հանրապետական ​​կուսակցությունն այս դրվագի առնչությամբ ծաղրել է Ջո Բայդենին։

«Լույսերը վառվում են, բայց տանը մարդ չկա», - ասված է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի գրառման մեջ՝ ի պատասխան տոնակատարության ժամանակ Բայդենի պահվածքի: