Գոբի անապատում պեղումներ իրականացնելիս ԱՄՆ Ռոդ-Այլենդ համալսարանի արշավախումբը փոքրիկ պրոտոցերատոպսների` 70 մլն տարի առաջ այսօրվա Մոնղոլիայի տարածքում ապրած դինոզավրերի որջ է հայտնաբերել: Դա առաջին գտածոն է, որը վկայում է, որ պրոտոցերատոպսները հոգ են տարել իրենց ձագերի մասին եւ երկար ժամանակ բնում են պահել:
CNews-ը հայտնում է, որ բնում ընդամենը 15 կմախք է հայտնաբերվել, նրանցից ամենաքիչը 10-ը ամբողջովին պահպանված են: Ձագերը շատ փոքր են, հանգիստ տեղավորվել են 70 սմ տրամագծով բնում: Դատելով չափերից` նրանք միեւնույն մորից են սերվել:



























