Նոյեմբերի 22-ին, ժամը 23-ի սահմաններում BMW մակնիշի 02 ՍՕ 070 համարանիշի ավտոմեքենաների Աշոցք գյուղի հրշեջ-փրկարար ջոկատից մոտ 100 մետր հեռավորության վրա դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել հողատարածք:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է նոյեմբերի 23-ին, ժամը 2:05-ին: դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Տեղում պարզվել է, որ կա գազի արտահոսք: Փրկարարները կանխել են գազի արտահոսքը, այնուհետ մեքենայից հանել եւ շտապօգնության աշատակիցներին են հանձնել Աշոցք գյուղի բնակիչներ, 42-ամյա Ոսկան Ոսկանյանին եւ 41-ամյա Արմեն Բաղդասարյանին, ովքեր հոսպիտալացվել են:
Ըստ բժիշկների՝ Ոսկանյանը ստացել է գանգուղեղային փակ վնասվածք եւ նրա առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Արմեն Բաղդասարյանի վիճակը բավարար է:



























