Թերթը գրում է, որ իր հավաստի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքից ազատել է Երեւանի քննչական գլխավոր վարչության պետի կադրերի գծով տեղակալ Արսեն Ղազարյանին: «Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Ղազարյանն իրեն լավ չի դրսեւորել եւ ոստիկանություն դիմած նոր կադրերի հետ շատ կոպիտ է խոսել՝ պաշտոնյային ոչ հարիր ձևով: Թեեւ աշխատանքից ազատելու պատճառներից մեկն էլ եղել է Ղազարյանի հորեղբորորդին, ով Լեւոն Սարգսյանի թիկնապահ Արմեն Սարգսյանից՝ Գայդից, ապօրինի ճանապարհով ձեռք բերված Bentley ավտոմեքենա է գնել:

Այսինքն՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Ղազարյանի հորեղբորորդին չմաքսազերծված մեքենա է վարում կամ վարել»,- գրում է «Ժողվուրդ»-ը: