Վրաստանում մեկ օրվա ընթացքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է SOVA-ն։

Առաջին երկրաշարժը գրանցվել է օրվա առաջին կեսին, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,8 բալ։

Երկրաբանության ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել Օնի քաղաքի մոտ՝ Ցխմորի գյուղում։

Երկրաշարժի նախնական ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ։ Բացի այդ, սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով, հետցնցում է նկատվել նաև Օնիի մոտակայքում գտնվող Բաջիխևի գյուղում՝ 4 բալ ուժգնությամբ։