«Գնամ Սյունիք՝ ես ի՞նչ անեմ, Սյունիքում մարզպետ չկա՞»,- հայտարարել է Արարատի մարզպետ, Սյունիքի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ ի պատասխան «Հրապարակ» թերթի այն հարցին, թե հնարավո՞ր է`տեղափոխվի Սյունիք՝ փոխարինելու Սյունիքի ներկա մարզպետ, ՀՀԿ-ական Սուրեն Խաչատրյանին, որի դեմ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ բռնություն կիրառելու փաստով:

«Ես իմ տեղում աշխատում եմ այնքան, ինչքան ինձ կթույլատրեն աշխատել»,- հայտարարել է Էդիկ Բարսեղյանը»,-գրում է «Հրապարակ»-ը: