Ռուսաստանում աշխատանքային միգրանտներն այսուհետ ռուսերենի իմացության թեսթ են անցնելու: Ռուսերենի քննությունը միգրանտների համար կարժենա 2,5 հազար ռուբլի: Այս թիվը հնչեցրել է ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Պոմոդանովսկին: Նրա խոսքով, այդ գումարը ներկայումս գանձվում է քաղաքացիություն ստանալիս թեսթավորման ժամանակ:
Օրինագծի համաձայն, որը Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նոյեմբերի 22-ին, աշխատանքային միգրանտները պետք է ռուսերենի քննություն հանձնեն, եթե ցանկանում են աշխատել բնակարանային-կոմունալ տնտեսությունների, առեւտրի եւ կենցաղ-սպասարկման ոլորտներում:
Ընդ որում, ռուսերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ է համարվում նաեւ նախկին ԽՍՀՄ երկրների համար մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 1-ը կրթություն ստանալու վերաբերյալ փաստաթուղթը:
Օրինագծում նշվում է, որ գիտելիքների ծավալը չպետք է ցածր լինի ռուսերենի տիրապետման տարրական մակարդակից:

























