ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը եւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը մեղավոր են ճանաչվել «խաղաղության եւ հանդարտության դեմ հանցագործությունններ գործելու» համար` 2003-ին ներխուժելով Իրաք: Նման վճիռէ կայացրել Մալայզիայի զինվորական հանցագործությունների տրիբունալը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մեղադրյալների դատել են հեռակա կարգով: Դատական նիստը տեւել է 4 օր, որից հետո տրիբունալի անդամները միաձայն ամբաստանյալներին մեղավոր են ճանաչել, իսկ նրանց գործողությունները` անօրինական եւ աշխարհին ուղղված սպալնաիք, հաղորդում է Agence France-Presse-ը:

Դատարանի որոշումը խորհրդանշական բնույթ ունի, քանի որ Կուալա-Լումպուրի տրիբունալը ոչ մի իրավական կարգավիճակ չունի: Այն ստեղծվել է Մալայզիայի նախկին վարչապետ Մահաթհիր Մոհամադի կողմից` հատուկ Իրաքում պատերազմ հրահրելու հարցը քննարկելու համար: Ավելի ուշ դատարանը կքննի այն ռազմական հանցագորոծությունները, որոնցում կմեղադրվել Բուշն ու Բլերը: