Վայոց ձորի մարզում, նոյեմբերի 22-ին, Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհից դեպի Աղավնաձոր տանող ճանապարհի 3-րդ կմ-ում, տեղի է ունեցել ավտոպատահար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 17 ՕՏ 373 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել:

Վթարի հետեւանքով վարորդ, Շատին գյուղի բնակիչ, 43-ամյա Գրիգոր Արամյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց:

Գ.Արամյանի վիճակը գնահատվել է բավարար: