Մենք պիտի խնամք տանենք բոլոր նրանց հանդեպ, ովքեր հիվանդանոցում են, կալանավայրում, գործարարների հանդեպ, որոնք այս շարժման հետ լինելու պատճառով այս կամ այն միջոցով ճնշումների են ենթարկվում: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Բաղրամյան պողոտայում ասաց Բագրատ Սրբազանը՝ հիշեցնելով, որ օրեր առաջ Քննչական կոմիտեն խուզարկություն էր իրականացնում GG-ի գրասենյակում:
«Բոլորիդ հորդորում եմ, որ օգտվեք gg տաքսի ծառայությունից, ուրիշ ոչ մի բանից: Նպատակահարմարության մի՛ նայեք: Եթե իրենք մերժել են իրենց համար ավելի ձեռնտու տարբերակը ճշմարտության համար պայքարի մեջ, մենք էլ որպե ժողվուրդ իրավունք չունենք ասել՝ մեզ համար ավելի ձեռնտու տարբերակ կա: Խնդրում եմ և հորդորում, եթե տաքսի եք օգտագործում, օգտագրծե՛ք gg»,-հավելեց Բագրատ Սրբազանը:





























