Մեծ Բրիտանիայի թագուհու հրավերով Լոնդոնում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է թուրք լրագրողների հարցերին։
Թուրքական IHA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահին հարցրել են նաեւ հայ-թուրքական արձանագրությունների մասին, ինչին ի պատասխան նա պնդել է, թե դժվար խնդիրները մեկ քայլով չեն լուծվում։
«Հայ-թուրքական հարաբերություններն այնքան սառած են, որ փչելով չեն հալչում։ Արձանագրությունների ստորագրման պահը լավ ժամանակաշրջանն էր, սակայն, ըստ ինձ կային չհամաձայնեցված բաներ։ Այս գործում տարածաշրջանում բոլորն իրենց շահերն ունեին»,-ասել է Գյուլը՝ շեշտելով, թե ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները դեռ ամբողջովին չեն մահացել։




























