Պարաշյուտիստ-էքստրեմալը կարող է տուգանք վճարել կամ նույնիսկ բանտ ընկնել Սանկտ Պետերբուրգի «Կարմիր քիմիկոս» գործարանի խողովակի վրայից կատարած ցատկի պատճառով:
Ցատկի մասին ոստիկանությանը հայտնել է գործարանի պահակը, գրում է «Ռուսական թերթը»: Իրավապահները ժամանել են այն պահին, երբ էքստրեմալն արդեն հավաքում էր պարաշյուտը: Այժմ ոստիկանությունը մտադիր է քրեական գործ հարուցել` «Խուլիգանություն» հոդվածով (պատժվում է տուգանքով կամ մինչեւ 7 տարի ազատազրկմամբ):
Ըստ ականատեսների` պարաշյուտիստները երկուսն են եղել, բայց նրանցից մեկը, ոստիկաններին տեսնելով, հասցրել է փախչել:

























