NEWS.am-ը ներկայացնում է մի հատված Դանիել Դոմբի հոդվածից, որը հրապարակվել է Financial Times-ում:
Ուղեւորվելով Թուրքիայի մայրաքաղաքից` Անկարայից, առեւտրի կենտրոն Ստամբուլ Ահմեդ Դավութօղլուն բացատրում է, թե ինչու իր կարծիքով, Թուրքիայի զարգացումը նման փոփոխություններ է առաջ բերում աշխարհում:
Նրա խոսքով, երկրի տնտեսական հաջողությունը սերտորեն կապված է միջազգային հարաբերություններում, եւ երկու գործոններ էլ օգնել են ստեղծել «նոր Թուրքիա»:
«Եթե Թուրքիան չունենար այդքան հզոր տնտեսություն, ապա, իհարկե, մեր երկրի արտաքին քաղաքականության դինամիկությունը չէր պաշտպանվի տնտեսական հզորությամբ,-ասել է նա,-Բայց միաժամանակ, եթե Թուրքիան այդքան ակտիվ, դինամիկ չլիներ արտաքին քաղաքականության մեջ, ապա տնտեսությունը չէր կարող այդքան հաջողությունների հասնել»:
Ինչ վերաբերվում է վստահությանը, ապա, իրա խոսքով, «սովորական քաղաքացիները հպարտանում են Թուրքիայի զարգացմամբ, եւ եթե դուք նրանց հարցնեք, թե ով կարող է սպառնալիք ներկայացնել Թուրքիայի հանդեպ, նրանք կպատասխանեն` «Ոչ ոք»:
Բոլորը վերջին ժամանակաշրջանում քննադատաբար են մոտենում Դովութօղլուի` «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությանը»` Թուրքիայի` հարեւան պետությունների հետ հարաբերությունների բարելավման ջանքերին:
Այս տարի Թուրքիան խզեց իր հարաբերությունները Դամասկոսի հետ, վտարեց Իսրայելի դեսպանին, խրվել է Կիպրոսում եւ չի կարողացել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
«Մենք շատ այլ հարեւաններ ունենք»,-պատասխանում է Դավութօղլուն, երբ նման խնդիրներ են առաջանում` վկայակոչելով Հունաստանի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Իրաքի, Իրանի եւ Ադրբեջանի հետ «հոյակապ» հարաբերությունները:
Նրա խոսքով, Իսրայելը անմիջական հարեւան չէ: Կիպրոսի հետ Անկարան փորձում է կարգավորել հարաբերությունները: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա, նրա խոսքով, լարվածության աճը օրակարգում չի դրված:
Նա պարզաբանել է, որ հարաբերությունների վատթարացում եղել է Սիրիայի հետ եւ այն էլ «ոչ թե մեր, այլ Սիրիայի պատճառով. նա հարձակվել է սեփական ժողովրդի վրա»:
Ի հակադրություն, Դավութօղլուն պնդում է, որ Թուրքիայի նորագույն պատմությունը կապված է արաբական աշխարհի մեծ մասի հետ:




























