Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլան զգուշացրել է, որ իր շարժումը «առանց կանոնների» և «առանց սահմանափակումների» կկռվի Իսրայելի հետ ավելի լայնածավալ պատերազմի դեպքում, և որ Իսրայելում ոչ մի տեղ ապահով չի լինի «Հըզբոլլահ»-ի հարձակումներից, հայտնել է Al Jazeera-ն։

Հեռուստատեսային ուղերձում Նասրալլան հայտարարել է, որ դա ներառում է Միջերկրական ծովում հնարավոր թիրախները:

Նա նաև առաջին անգամ սպառնացել է Կիպրոսին՝ հայտարարելով, որ «Հըզբոլլահ»-ը կարող է Կիպրոսը համարել «պատերազմի մաս», եթե կղզին շարունակի զորավարժությունների համար Իսրայելին թույլ տալ օգտագործել իր օդանավակայաններն ու բազաները: