ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հինգշաբթի հայտարարել է, որ Վիետնամի հետ Միացյալ Նահանգների գործընկերության ամրապնդումը Հանոյից չի պահանջում խզել հարաբերությունները Մոսկվայի կամ Պեկինի հետ, հայտնել է Reuters-ը։
Հարցին՝ արդյոք Վաշինգտոնում անհանգստություն է առաջացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Վիետնամ, որտեղ ստորագրվել են մի շարք համաձայնագրեր՝ նավթից և գազից սկսած մինչև միջուկային գիտությունից վերջացրած, Յելենը հայտարարել է, որ Հանոյը բազմաթիվ երկրների հետ վարում է համագործակցության հստակ քաղաքականություն և Ռուսաստանի կամ Չինաստանի հետ Վիետնամի կապերի խզումը մեր գործընկերության պայմանը չէ:
Յելենը միաժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը բարելավել է իր հարաբերությունները Վիետնամի հետ և մատակարարումների շղթաների դիվերսիֆիկացման և Չինաստանից կախվածությունը նվազեցնելու իր ջանքերում նրան դիտում է որպես գործընկեր:
Հիշեցնենք, որ Վիետնամ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցից մի քանի ամիս առաջ Հանոյ էին այցելել ԱՄՆ ֆինանսների նախարարը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։





























