Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինը եւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԵՄ ներկայացուցիչը տեղեկացրել է ԵՄ-ի, ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի համանախագահների Աբխազիա, Վրաստան եւ Հարավային Օսիա կատարած այցերի ժնեւյան քննակումների ամփոփման արդյունքները, որոնք վերաբերում էին Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության հարցերին:
Նաեւ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, Լեֆորը Կարասինին տեղեկացրել է Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն կոմիսար Քեթրին Էշթոնի` Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան վերջերս կատարած այցի մասին, ասվում է հաղորդագրության մեջ:
Շոշափվել են նաեւ դեկտեմբերի 14-ին նշանակված ժնեւյան քննարկումների հերթական փուլի մի շարք նախապատրաստական հարցեր:



























