Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը շաբաթ օրը Չինաստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Եվրամիության դռները բաց են չինական արտահանման վերաբերյալ ԵՄ մաքսատուրքերը քննարկելու համար, հայտնել է Reuters-ը։

Հաբեկի այցը եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է այն պահից ի վեր, ինչ Բրյուսելը չինական արտադրության էլեկտրական մեքենաների ներմուծման համար բարձր մաքսատուրքեր առաջարկեց։

Հաբեկը Շանհայում հայտարարել է, որ ԵՄ-ի և Չինաստանի միջև մաքսատուրքերի շուրջ երկխոսության համար մինչև նոյեմբեր ժամանակ կա, և որ ինքը հավատում է բաց շուկաներին, սակայն շուկաները հավասար պայմաններ են պահանջում: