Ճապոնիայի կայսր Նարուհիտոն և նրա կինը՝ կայսրուհի Մասակոն, պաշտոնական պետական այցով ժամանել են Մեծ Բրիտանիա, հայտնել է PA Media-ն։
Ժպտացող զույգը շաբաթ օրը ցերեկը վայրէջք է կատարել Էսեքսի Sunshine օդանավակայանում:
Ճապոնիայի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ կայսրի և կայսրուհու այցը քաղաքական բնույթ չի կրի և հույս ունի՝ Ճապոնիայի կայսերական ընտանիքի և բրիտանական թագավորական ընտանիքի միջև «սերնդե-սերունդ փոխանցվող բարեկամական հարաբերությունները» կամրապնդվեն:
Վարչապետ Ռիշի Սունակը և լեյբորիստների առաջնորդ սըր Քիր Սթարմերը մտադիր են մասնակցել երեքշաբթի երեկոյան Բուքինգհեմյան պալատում անցկացվելիք պետական ճաշկերույթին:
Կայսր Նարուհիտոն և նրա կինն ընդհանուր առմամբ յոթ օր կանցկացնեն Բրիտանիայում՝ մինչև հունիսի 25-ին իրենց պաշտոնական պետական այցի մեկնարկը զբաղելով մասնավոր գործերով:





























