Դաղստանում զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 6 ոստիկան, վիրավորվել՝ 12-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ տարածաշրջանի գլխավոր վարչությանը։
«Այս պահին, ըստ առկա տեղեկությունների, զոհվել է 6, վիրավորվել՝ 12 ոստիկան։ Ընթանում է զինյալների ձերբակալությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանյան լրատվամիջոցի հաղորդմամբ, հրաձգությունը Դերբենտի փողոցներում վերսկսվել է։ Ինչպես հայտնել են տարածաշրջանի իրավապահ մարմինները, Դերբենտում որոնվում է սեւ Lada Vesta մակնիշի ավտոմեքենա։





























