Այսօր՝ հունիսի 24-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ, բախվել են 2 «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները. կա 3 վիրավոր: Այս մասին հայտնում է shamshyam.com-ը:
Կայքի տեղեկություններով, բախման հետևանքով «Nissan»-ներից մեկը կողաշրջվել և հայտնվել է մայթին։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ՆԳՆ Փրկարար ծառայության աշխատակիցները: 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։





























