Ուկրաինան ազգային փոքրամասնություններին եվրաինտեգրման շրջանակում պատրաստ է բավարարել Հունգարիայի պահանջները։ Դրա մասին հայտարարել է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։
ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու առաջին միջկառավարական համաժողովում Ուկրաինան հայտարարեց, որ պատրաստ է իրականացնել ազգային փոքրամասնությունների վերաբերյալ Հունգարիայի 11 առաջարկները։
«Ուկրաինան անկեղծորեն հավատարիմ է հունգարական կողմի բարձրացրած 11 խնդիրների լուծմանը և լիարժեք իրականացմանը»,- ընդգծել է Ստեֆանիշինան։ Նա նշել է, որ այդ առաջարկների իրագործումը տեղի կունենա Ուկրաինայի եվրաինտեգրման ընդհանուր գործընթացի շրջանակում։
Այսօր՝ հունիսի 25-ին, Լյուքսեմբուրգում նախարարների մակարդակով անցկացվել է Ուկրաինա-ԵՄ առաջին միջկառավարական համաժողովը, որը կնշանավորի ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկը։





























