Չինաստանը մտադիր է նոյեմբերի վերջին ռազմական վարժանքներ սկսել Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում:

Չինական իշխանությունների հաղորդագրության մեջ նշվում է, որ վարժանքները վաղուց էին նախատեսված, եւ դրանք անցկացվելու են  ընդունված միջազգային պրակտիկայի շրջանակներում: Դրանք ուղղված չեն որեւէ պետության դեմ, հաղորդում է Agence France-Presse-ը:

Առայժմ պաշտոնապես չի հաղորդվում նավերի եւ զինծառայողների թիվը, որոնք մասնակցել են, նաեւ վարժանքների անցկացման հստակ վայրը:

Փորձագետները հակված են նրան, որ Չինաստանը դրանով հասկացնում է Օբամային, թե իր ազդեցության գոտիներ մտնելն անթույլատրելի է համարում, գրում է Lenta.ru-ն: