Ուկրաինան առաջարկել է վերադառնալ Ուկրաինա-Ղազախստան-Ռուսաստան հացահատիկային համագործակցության պլատֆորմի ստեղծմանը:
Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի` Նիկոյալ Ազարովի մամուլի քարտուղարը: Նշենք, որ Ազարովը ներկայումս այցով գտնվում է Աստանայում:
Մամուլի քարտուղարի խոսքով, Ազարովը նշել է, որ երեք երկրները միասին տրամադրում են հացահատիկի միջազգային արտահանման 20 տոկոսը, իսկ համագործակցության պլատֆորմի ստեղծման դեպքում իրենց հետ ստիպված կլինեն «հաշվի նստել»:
Ուկրաինայի վարչապետը նաեւ նշել է, որ հացահատիկային համագործակցության պլատֆորմի ստեղծումից հետո «պայմանները կթելադրեն ոչ թե հացահատիկի վաճառքով զբաղվողները, այլ արտահանող երկրները», հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Հացահատիկային համագործակցության պլատֆորմի ստեղծման գաղափարը առաջացել է դեռ 2009-ին, սակայն հետագա զարգացում չի ստացել:



























