Նոյեմբերի 23-ին, դեղորայքից թունավորված եւ  «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 21-ամյա Աննա Մարտիրոսյանը, պարզվում է ինքնասպանության փորձի արդյունքում էր հայտնվել հիվանդանոցում: Այս մասին NEWS. am-ի  թղթակցի հետ զրույցում  տեղեկացրեց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր թունաբան  Միքայել Գաբրիելյանը:

«Աննայի թունավորումը, երեւի սիրային պատմության հետ է կապված: Նա չի ասել, թե կոնկրետ ինչի համար է ինքնասպանության փորձ կատարել»,- մանրամասնեց  Միքայել Գաբրիելյանը եւ ավելացրեց, որ աղջիկն արդեն իրեն լավ է զգում եւ արդեն պատրաստվում են նրան դուրս գրվել:

 Ավելի վաղ`  NEWS. am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 23-ին շապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորմամբ  «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Սեպուհի փողոցի թիվ 18 տան բնակիչ, 21-ամյա Աննա Մարտիրոսյանը:

Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ ըստ բժիշկների՝ Աննա Մարտիրոսյանի վիճակը միջին ծանրության է: