Ստեղծված իրավիճակը ծայրահեղ վնասակար եւ վտանգավոր է ե'ւ Ռուսաստանի, ե'ւ Վրաստանի համար, ուստի պետք է հնարավորինս արագ հարթել հակասությունները: Այս մասին հայտարարել Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն` «Ֆոմա» ամսագրի հետ հարցազրույցում:
«Այս պայմաններում մեր եկեղեցիների միջեւ հարաբերությունը մեր երկրների փոխհարաբերությունների կարգավորման միակ կապող օղակն են», - նշել է պատրիարքը:
Նա հայտնել է, որ եկեղեցու այլ ներկայացուցիչների հետ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ եւ ասել, որ ստեղծված իրավիճակը «ոչ խաղաղ է, ոչ պատերազմական», այն վնասակար եւ վտանգավոր է ինչպես Վրաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար:
«Ժամանակը մեր երկրների դեմ է աշխատում, եւ պետք է հնարավորինս արագ հարթել հակասությունները», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն գտնվում է Մոսկվայում` Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ծննդյան 65-ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով:
Նոյեմբերի 23-ին Իլիա Բ-ն Աստվածային պատարագ է մատուցել սուրբ նահատակ Գեորգիի մոսկովյան տաճարում: Այսօր վրացական պատրիարքը կվերադառնա Թբիլիսի:



























