Մոսկվայի Օստանկինյան դատարանը հինգշաբթի օրը կուսումնասիրի երգիչ Մելաձեի` «Отдохни» ամսագրի դեմ ներկայացրած հայցը, որով նա 5 մլն ռուբլու փոխհատուցում է պահանջում անձնական կյանքին խառնվելու համար, ՌԱՊՍԻ գործակալությանը հայտնել է դատարանի մամուլի քարտուղար Ալեքսանդր Պուլինը:
Դատական վեճի առիթը «Ալբինա Ջանբաեւա. ինչո՞ւ նա չի ամուսնանում Մելաձեի հետ» հոդվածի հրապարակումն է դարձել:
Հայցորդի կարծիքով` ամսագիրը դրանով խախտել է իր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ինչի կապակցությամբ էլ, իբրեւ բարոյական վնասի փոխհատուցում, պահանջում է իր օգտին 5 մլն ռուբլի գանձել: Բացի այդ, Մելաձեն մատնանշում է նաեւ, որ համարում տպագրված է իր լուսանկարը, ինչին ինքը համաձայնություն չի տվել: Այս կետի համար էլ երգիչը դատարանին հայցում է ամբաստանյալից եւս 3 մլն ռուբլի գանձել որպես փոխհատուցում:
Հինգշաբթի օրը կկատարվի հայցի մինչդատական նախապատրաստումը, որը, համաձայն օրենքի պահանջների, փակ կարգով կանցկացվի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























