Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանում մասնավոր տանը բռնկված հրդեհից հետո հայտնաբերվել է Հայաստանի գլխավոր դատախազ Մնացական Սարգսյանի ազգականի դին: Այդ տեղեկատվությունը NEWS.am-ին հաստատել են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Վիգեն Սարգսյանը մահացել է Ռամենսկոե քաղաքի Օստրովսկիի փողոցում գտնվող տանը: Նրանից բացի հրդեհից մահացել է նաեւ տան սեփականատեր Օլգա Ա.-ն: Պաշտոնական տվյալներով հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը: Հաշված վայրկյանների ընթացքում փայտե տունը ամբողջությամբ այրվել է: